Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Ինչպե՞ս տղամարդու հետ խոսել ինտիմ խնդիրների մասին

Ինչպե՞ս տղամարդու հետ խոսել ինտիմ խնդիրների մասին

Զուգընկերոջ հետ ցանկացած պարագայում կարևոր է կարողանալ խոսել ինտիմ կյանքում առկա խնդիրների կամ դժգոհությունների մասին: Եթե Ձեզ ինչ-որ բան չի գոհացնում կամ փոփոխությունների կարիք ունեք, լավագույն տարբերակը անմիջական զրույցն է, որին անցնելուց առաջ լավ կլինի' տիրապետեք մի քանի կանոնների:

1. Ընտրեք ճիշտ տեղ ու ժամանակ: Ինտիմ խոսակցությունը ոչ մի դեպքում չի կարելի սկսել հասարակական վայրերում: Դուք պետք է երկուսով լինեք, որպեսզի ընդգծվի հոգիների ներդաշնակույթունն ու ցանկության ընդհանրությունը: Նման թեմայով խոսելու համար անպատեհ ժամ է համարվում աշխատանքային ծանր օրվա ավարտն ու այն պահը, երբ հենց նոր եք վիճել, քանի որ այդ պարագայում ցանկացած խնդրի շոշափում Ձեր տղամարդը կդիտարկի որպես մեղադրանք:

2. Չմոռանանք' ինչու ենք հավաքվել: Կանայք տարօրինակ արարածներ են, ովքեր կարող են սկսել խոսակցություն մի թեմայով, ավարտել' բոլորովին այլ: Սեքսի մասին խոսելիս պետք է ծայրահեղ զգույշ լինել և չշեղվել բուն թեմայից: Եթե սկսել եք զրույցը, ապա քննարկման դրեք ամեն ինչ' բաց չթողնելով անգամ մանրուքները:

3. Ապահովեք լիարժեք հաղորդակցություն: Սեքսի մասին խոսելիս կարևոր է զուգընկերոջը խոսակցության մեջ ներգրավելը: Պետք չէ, որ միայն Դուք խոսեք, թույլ տվեք արտահայտվել նաև նրան:

4. Ձեզ հանգիստ պահեք: Եթե արդեն որոշել ու սկսել եք տղամարդու հետ քննարկել Ձեր սեռական կյանքի մութ կողմերը, ապա պատրաստ եղեք, որ նա էլ կասի, թե ինչը չի գոհացնում իրեն: Դա կարող է Ձեզ դուր չգալ, բայց Դուք պարտավոր եք դիմանալ ու պահպանել հանգստությունը:

5. Չվախենալ: Մոռացեք սեքսի մասին խոսելու վախի կամ ամոթի մասին: Դուք նրա հետ զբաղվում եք սեքսով, ուրեմն ինչու՞ չխոսել: Նման զրույցները երկուսիդ համար էլ շատ բան կպարզեն, ավելի անմիջական կդարձնեն Ձեզ, խոսելն էլ ժամանակի ընթացքում սովորական կդառնա, և, որ ամենակարևորն է, ինտիմ բնույթի խնդիրները լուծում կստանան:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ